Հենց ժառանգություն ստացա մարդուս հարազատների համար քաղցրացա, կողքիցս էն կողմ չեն գնում, իսկ առաջ բանի տեղ չէին դնում

Ես վերջերս դարձա 34 տարեկան, տղաս 5 տարեկան է: Ես և ամուսինս ապրում ենք նրա ծնողների մեծ ամառանոցում:

Ամուսինս նաև երկու քույր ունի: Նրանք երբեք էլ ինձ լավ չեն վերաբերվել, բանի տեղ չեն դրել: Վերջերս հայրս մա հա ցավ։ Նա ինձ թողեց իր երկու բնակարանները: Բայց հետո խնդիրը ծագեց այնտեղից, որտեղ չէի սպասում: Ամուսնուս քույրերը սկսեցին հաճախակի գալ մեր տուն, հետաքրքվում էին ինջանով: Ես սկզբում գլխի չէի ընկնում, թե ինչն է պատճառը:

Բայց հետո նրանք խոսակցություն բացեցին: Ցանկանում էին, որ ես ժառանգություն ստացած բնակարանները նվիրեմ իրենց: Ես մերժեցի ու այդ օրվանից նրանք դարձան իմ ո խե րիմ թշ նամին, եթե մինչ այդ պարզապես արհամարհում էին, այս անգամ արդեն առիթը բաց չէին թողնում վի րա վոր ելու, նվա ստացնելու:

Սկեսուրս էլ նույն կարծիքին էր, որ ես պետք է բնակարանները նվիրեմ իր աղջիկներին: Ամուսնուս խնդրեցի կարգի հրավիրել իր հարազատներին, բայց նա ոչինչ չարեց: Ես հավաքեցի իրերս, տղայիս վերցրի ու տեղափոխվեցի իմ բնակարաններից մեկը:Մյուսը վարձով տվեցի և տղայիս հետ ապրում ենք: