Չարլի Չապլինի տասնհինգ իմաստուն գաղափարները

1. Ես և՛ չեմ հավատում ոչ մի բանի, և՛ Ոչ մի բան չեմ ժխտում: Այն, ինչը որ կարելի է երևակայել, նույնքան մոտ է ճշմարտությանը, որքան և այն, ինչը կարելի է ապացուցել մաթեմատիկորեն:

2. Ես ավելի քան քառասուն տարի ծիծաղեցրել եմ մարդկանց, սակայն ես ավելի շատ լաց եմ եղել, քան նրանք ծիծաղել են:

3. Արվեստը, նախքան մարդուն թևեր տալը, որպեսզի նա թռչի ամպերից վեր, սովորաբար կոտ րում է նրա ոտքերը:

4. Քանի դեռ մարդիկ կմե ռնեն ազատության համար, ազատությունը չի մե ռնի:

5. Քո մ երկ մարմինը պետք է պատկանի նրան, ով կսիրի քո մե րկ հոգին:

6. Հաջողությունը հրաշալի բան է, սակայն նրան սովորաբար ուղեկից է լարվ ածությունը: Չլինի հանկարծ ետ մնաս այդ անհավատարիմ հավերժահարսից, որ կոչվում է փառք:

7. Հանդիսատեսին դուր է գալիս հերոսների փոխարեն տառ ապել:

8. Մի՛ վաճառիր սիրտդ ոսկով ու զարդարանքներով: Իմացիր, որ ամենամեծ ադամանդը արևն է, իսկ այն հավասարապես լուսավորում է բոլորին:

9. Պոեզիան, ըստ էության, սիրային նամակ է` ուղղված ամբողջ աշխարհին:

10. Մարդիկ երկրի վրա ավելի անհաստատ են, քան լարախաղացները երերուն լարի վրա:

11. Աշխարհում գոյություն ունի մարդկանց յուրօրինակ եղբայրություն, մարդիկ, ովքեր կրքո տ ձգտում ունեն դեպի գիտելիքը:

12. Ես կարծում եմ, որ հավատը մեր բանականության շարունակությունն է ակնհայտի սահմաններից դուրս: Դա այն բանալին է, որը երևան է հանում անճանաչելին: Ժխտել հավատը նշանակում է հերքել ինքդ քեզ ու քո մեջ այն ոգին, որը առաջ է մղում քո ստեղծագործ ուժը:

13. Ես ոչինչ չեմ ուզում զո հաբերել հանուն քաղաքականության, եթե ինքս չեմ հավատում այն նպատակին, որին այն ձգտում է:

14. Երբ ես տեսնում եմ, թե մինչև ինչ աստիճան են խեղաթյուրում նույնիսկ ամենամոտ անցյալի իրադարձությունները, սկսում եմ միանգամայն կասկածամտորեն վերաբերվել պատմությանը որպես այդպիսին: Ես կասեի, որ արվեստի ստեղծագործությունները պարունակում են շատ ավելի ճշմարիտ փաստեր և մանրամասներ, քան պատմական տրակտատները:

15. Ծիծաղը մար տահրավեր է ճակատագրին. մենք ծիծաղում ենք գիտակցելով մեր անկարողությունը բնության ուժերի հանդեպ… Ծիծաղում ենք, որ չխելագարվենք: