Ընկերուհիս երկու տուն ուներ ու որոշեց մեկը վարձով տա: Շատ ցածր գնով էր տալիս, դրա համար էլ էդ բնակարանը երբեք դատարկ չէր մնում: Վերջում մի ընտանիք էր ապրում: Միշտ ժամանակին են վճարում վարձը, հարևանները չեն բո ղո քում: Սուսուփուս ապրում են իրանց համար:
Ընկերուհիս որոշեց գնա տեսնի, թե ինչ վիճակում ա տունը: Ներս մտավ ու քարացավ: 3 տարվա ընթացքում ոչ մի բան չէր փոխվել, ոչ մի նոր բան չէր հայտնվել։ Նույնիսկ վարագույրները բոլորը հին էին, ավելին այդ ողջ ընթացքում չէին լվացվել: Մի կողմմից ես հասկանում եմ էդ մարդկանց: Երբ դու վարձով ես ապրում, սիրտդ էնքան էլ չի ցավում էդ տան վրա, նոր իր գնելն էլ իմաստ չունի, հետո տեղափոխելը գլխացավանք ա: Բայց մյուս կողմից էլ անհասկանալի ա, որ կարելի է ամեն օր ապրել էդ բնակարանում, քնել արթնանալ, բայց չմտածել սեփական հարմարավետության մասին։
Վարագույրները լվանալը ոչ մի բանի հետ կապ չունի: Չէ որ էդ փոշին իրանք են շնչում: Խոհանոցի դարակների դռների վրա կեղտոտ ձեռքերի հետքեր էին: Ստացվում է երեք տարի շարունակ այդ բնակարանում մաքրություն չի կատարվել: Ես ավելի զարմացա, երբ իմացա. որ էդ կինը 2 բարձրագույն կրթություն ունի և լավ տիրապետում է օտար լեզուներին:
Խոսում էր արտասահմանյան հեղինակներից, գրքերից մեջբերումներ էր անում: Ինձ մի բան է հետաքրքիր, այդ գրքերից ոչ մեկում նա տան մարքության մասին չի կարդացե՞լ: Նա չի աշխատում: Աշխատում է միայն ամուսինը: