Ես ջահել ժամանակ լավ փող եմ աշխատել, երեխեքիս համար առանձին տուն-տեղ եմ դրել; Ամեն ինչով ապահովել եմ: մինչև վերջերս էլ օգնում էի փողով:
Բա իմ ունեցածը ու՞մ համարա, իհարկե, երեխեքիս: Ամեն օր տունս լիքն էր, երեխեքս, թոռներս գալիս էին, իրար հետ ուտում-խմում էինք:
Կինս հի վան դացավ ու շատ թանկ վի րա հատություն տարավ Գերմանիայում, բայց կյանքը չհաջողվեց փրկել: պատրաստ էի նույնիսկ տունս վաճառել, մենակ թե կինս ապրեր: Բայց չփրկվեց: Քանի կինս կար, ես շատ բաներ չէի հասկանում: Կնոջիցս հետո շատ բան փոխվեց, ճանաչեցի երեխեքիս: Երեխեքս նույնիսկ 1000 դրամ չեն ծախսել ոչ մոր, ոչ ինձ վրա: Ինձ իրանց փողը պետք չի, ես մենակ իրանց հոգատարության ու ուշադրության կարիքն ունեմ: Վերջին երկու տարում ես էլ չեմ կարողանում օգնել փողով: Ես ինքս մի կերպ յոլ ա եմ գնում: Չեմ աշխատում: 70- ամյակիս պատրաստվեցի, համով ուտելիքներ պատվիրեցի, ինքս սեղանը գցեցի ու սպասում էի:
Ոչ մեկը չեկավ, նույնիսկ չհիշեցին իմ մասին: Էէէէհ, ծնողը, որ փող չունի, էլ երեխեքին պետք չի: Երբ փող էր պետք լինում, վազելով գալիս էին, իսկ հիմա շաբաթներով դուռս չեն բացում: Չեն էլ զանգում, որ իմանան, սաղ եմ թե մեռած: Իզուր եմ ապրում: