Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անչափ հետաքրքիր բաղադրատոմս: Այս բաղադրատոմսի մասին քչերը գիտեն:
Իսկ իմաացողները կհաստատեն, որ արդյունքում ստացվում է հիանալի նախուտեստ: Դուք կարող եք զարմացնել ձեր ընտանիքի անդամներին, հյուրերին: Այս բաղադրատոմսը կհետաքրքրի նրանց, ովքեր աճեցնում են սխտորը:
Բանկայի մեջ լցրեք ծովաբողկի, հաղարջի տերև, ավելացրեք մեխակ: Այնուհետեւ լցնել սխտորի ցողունները, նախապես կտրելով, լցնել մարինադը: Մարինադ՝ 1 լիտր ջուր-1 ճ/գ. գդալ աղ, 1/2 թ/գ շաքարավազ, եռացնել։ Լցնել եռացրած ջուրը, փակելուց առաջ ավելացնել՝ 0,5 լիտր տարողությամբ բանկայի համար 1 թեյի գդալ (գուցե մի փոքր պակաս) 9% քացախ, փակել։ Սահիանալի նախուտեստ է օղու համար, նաև հիանալի է և՛ կարտոֆիլի, և՛ մսի համար:
Կիսվեք նոր բաղադրատոմսերով, և անպայման ուղարկեք ձեր տարբերակները, մենք կհրապարակենք: