Տարիներ առաջ կեսրարս լքելա ընտանիքը ու գնացել ա ուրիշ կնոջ մոտ, տունն էլ ձեռքներից խլելա ու ընտանիքին թողելա փողոցում:
Կիսուրս շատ դժվարությամբ մեծացրել ա երեխեքին, կարելի ա ասել, կյանքի գնով: Երբ մենք ամուսնացանք, կիսուրս էլ էկավ իմ տուն:
Միասին ապրում էինք: Ես չէի կարող տարեց կնոջը թողնել դրսում: Բայց մի օր ինձ անակնկալ էր սպասվում: Կեսուրս տուն եկավ մի տղամարդու հետ: Պարզվեց, որ մարդուս հերն ա, որ տարիներ առաջ լքել էր իրանց: Փողոցում պատահական հանդիպել էին: Պատմել էր, որ էն կինը խաբել էր իրան, տունը ձեռքից խլել էր ու հետո դուրս էր արել տանից: Հիմա դարձել էր անօթևան: Ես հարցրի, թե հիմա ուր պիտի գնա: Կեսրարս ասեց.
— Ո՞նց թե ուր պիտի գնամ, իմ ընտանիքի հետ պիտի ապրեմ: Ես ասեցի, որ ես չեմ ցանկանում նրա հետ նույն հարկի տակ ապրել: Մենք սկսեցինք վի ճել: Իմ համար անսպասելի էր կիսուրիս բռնած դիրքը: Սկսեց ամուսնուն պաշտպանել: Ես ստիպված եղա նրանց դուրս անել իմ տանից: Ամուսինս իմ կողմից էր: