Համեղ, նուրբ, թեթև տորթ «Ոսկե բանալի»: Պատրաստվում է շատ հեշտ, կարող եք թխել Ամանորի տոնական սեղանի համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ. խմորի համար. 7 ձու 2 բաժակ շաքարավազ 1թ.գ. քացախով մարած սոդա 2ճ.գ. մեղր 2ճ.գ. տաք ջուր 2.5 բաժակ ալյուր 2-3ճ.գ. կակաո 1 բաժակ մանրացրած ընկույզ կրեմի համար. 200գ կարագ 1 տուփ եփած խտացրած կաթ վանիլին զարդարելու համար. 1 բաժակ մանրացրած ընկույզ Պատրաստման եղանակ. Հարել ձուն և շաքարավազը՝ մինչ սպիտակ փրփուր կստացվի: Ավելացնել 2ճ.գ. ջրի հետ խառնած մեղրը, սոդան և լավ հարել:
Մաղելով լցնել ալյուրն ու կակաոն, խառնել, ավելացնել ընկույզը և ևս մի անգամ խառնել: Խմորը բաժանել 3 մասի: Խմորը ստացվում է թույլ՝ թթվասերի նման, այն պետք է գդալով հարթեցնել յուղաթղթով ծածկված տապակի մեջ: 3 կորժերը թխել 190 ջերմաստիճանի ներքո՝ նախօրոք տաքացրած ջեռոցում:
Կրեմի համար հարել կարագն ու վանիլին, և մի-մի գդալ ավելացնել խտացրած կաթը՝ ընթացքում անդադար հարելով: Կրեմը քսել կորժերին, զարդարել ընկույզով կամ ջնարակով:
Բարի ախորժակ: