Այս բիկսվիթը կարող եմ նկարագրել երկու բառերով՝ նուրբ ու թեթև: Այն շատ հարմար է ինչպես տորթեր պատրաստելու, այդպես էլ ուղղակի՝ առանց որևէ հավելումների վայելելու համար:
Անհրաժեշտ բաղադրիչներ. կաթ՝ 250մլ կարագ՝ 50գ փխրեցուցիչ՝ 2թ.գ. շաքարավազ՝ 300գ աղ՝ 0,5թ.գ. ձու՝ 4 հատ վանիլի շաքար՝ 10գ ալյուր՝ 300գ
Պատրաստման եղանակ. Խառնել ալյուրն ու փխրեցուցիչը, նաև աղն ու վանիլինը: Կաթին ավելացնել կարագը և հասցնել եռման աստիճանի: Չոր տարայի մեջ միացնել ձուն և շաքարավազը: Հարել՝ մինչ փքուն զանգված կստացվի: Այնուհետև իջեցնել հարիչի արագությունը և ավելացնել տաք կաթի կեսը: Խառնել: Ավելացնել ալյուրի կեսը և շարունակել հարել՝ ամենացածր արագությամբ:
Ավելացնել կաթի մյուս կեսը և ալյուրի մնացորդը, դանդաղ խառնել: Արդյունքում պիտի ստացվի թեթև օդային խմոր: Տապակը ծածկել յուղաթղթով և մեջը լցնել խմորը: Բիսկվիթն ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը և թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 40 րոպե: Շաքարի փոշի ցանեք և մատուցեք կամ էլ կրեմով տորթ պատրաստեք:
Բարի ախորժակ: