Երեկոյան աշխատանքից տուն էի գնում, հանկարծ բարձրահարկ շենքի մոտով անցնելիս նկատեցի, որ ինչ-որ մեկը լացակումաց օգնություն էր խնդրում․․․Գնում եմ տուն, անցնում եմ 12 հարկանի շենքի կողքով, հանկարծ անհանգստացած ձայն եմ լսում.
-Երիտասարդ… Բարձրացնում եմ գլուխս և վեցերորդ հարկի պատուհանից նայող մի տարեց կնոջ եմ տեսնում: -Ի՞նչ է պատահել,-հարցնում եմ: -Չէի՞ք հուշի, թե որ հարկում եմ,-անհանգստացած ձայնով շարունակում է կինը: -Վեցերորդ:
-Երիտասարդ, խնդրում եմ կանգ նեք այստեղ 2-3 րոպե, ես կնայեմ պատուհանից, իսկ դուք ինձ կասեք, հենց հաս նեմ իննե րորդ հարկ: -Լավ,-ասում եմ ես և հանգիստ սպասում, քանի որ տեղ չունեմ շտապելու: Վերև նայելով՝ կանգնած սպասում եմ, թե երբ կերևա տարեց կինը, իսկ նա չկա ու չկա:Այդ պահին շենքից մի տղամարդ է դուրս գալիս, տեսնելով ինձ՝ մոտենում և հարցնում է. -Դուք պատահ աբար հարկերը չե՞ք հաշվում՝ մի տա րեց կնոջ սպասելով: -Այո, իսկ դուք որտեղի՞ց իմացաք: -Դա իր ամենօրյա զբաղմունքն է: Նա մեր հարևանուհին է, խեղճը խելագարվել է…
Ամբողջ կյանքում մաթեմա տիկայի ուսուցչուհի է եղել, իսկ հիմա ոչնիչ չի հասկա- նում: Միայն նայում է պատուհանից և բոլորին ստիպ ում հաշվել հարկերը:Հանգիստ գնացեք տուն, էլ անելիք չունեք…