5000-ամյա միստիկ քարանձավ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, որն ունի ԳԱՂՏՆԻ ու թաքնված մուտք. դեպի ու՞ր է տանում այն և որտե՞ղ է գտնվում

Մեր շարքում հաճախ ենք անդրադարձել Հայաստանի հրաշքներին ու դրա անկրկնելի կոթողներին: Ահա այս հոդվածում էլ ուզում ենք Ձեզ ներկայացնել ևս մի հրաշք, որը բացահայտում է, թե որքան գեղեցիկ, տարբերվող ու զարգացած ՝ եղել հայ ճարտարապետությունը:

Նման կոթողներից է Արագածոտնի մարզի, Ուջան գյուղից ոչ շատ հեռու գտնվող Քարե դռնավոր քարանձավը, մի քանի կիլոմետր սարերով և ձորով քայլելուց հետո մարդիկ նոր գտնվում են այս քարանձավը, քանի որ այն լավ թաքնված է:

Ըստ վարկածներից մեկի՝ քարե դռները 4000-5000 տարեկան են, մյուս վարկածով դրանք թվագրվում են վաղ միջնադարին: Անվանումը ձեռք են բերել թունելի մեջ և սրահների միացման անցուղիներում տեղադրված քարե դռներից:

Այս հրաշքի մասի է պատմում քարանձավագետ Սամվել Շահինյանի գիրքը, որտեղ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում էր Քարե դռներով քարանձավները և նրանց կառուցման սկզբունքների նույնությունը Իռլանդական դամբարանների հետ։

Պարզվում է, Քարե դռնավոր քարանձավները հրաբխային շերտերում փորված ժայռափոր կառուցվածքներ են որոնք բազմաֆունկցիոնալ կիրառություն են ունեցել: Սրանք հիմնականում տեղադրված են լանդշաՖտի թեք մասերում, իսկ ավելի հաճախ ձորերում և ձորակներում:

Նմանտիպ քարանձավները բաղկացած են սրահից և դրսի հետ հաղորդակցվում են թունելով: Նրանք դեռևս պահպանվել են Արագածի փեշերին և համեմատաբար մեծ խտությամբ տարածված են Բյուրականից Կոշ ընկած հատվածում:

Այս տիպի քարանձավների կառուցումն ու նպատակային շահագործումը 17-րդ դարի վերջում դադարեցված է եղել: Չնայած բացառված չէ, որ ավելի ուշ, 19-20-րդ դդ. օգտագործման մասնակի դեպքեր եղած լինեն Ուջան,Կոշ և հարակից գյուղերում: Թե երբ է ձևավորվել քարե դռներով քարանձավների կառուցելու ճարտարապետական մշակույթը, ճշգրտորեն դժվար որոշել, սակայն այս հարցին մոտավոր պատասխանել կարելի է:

Ք.ծ.ա. 2-1 հազարամյակների բազմաթիվ հուշարձաններ են պահպանվել ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ Հայկական Լեռնաշխարհում, որոնք հաստատում են քարե դռների և գաղտնամուտքերի օգտագործման փաստը:

Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում, կենտրոնական և հարավային Ֆրանսիայում,Իսպանիայի հյուսիսում,Իտալիայում բազմաթիվ են քարակերտ ճարտարապետական այն հուշարձանները ,որոնց տարիքը 3-4 հազարամյակ է գնահատված: