Մեզանից շատերն են անկանոն սնվում, նաև սխալ և անորակ սնունդ օգտագործում: Ֆասթ-ֆուդը, յուղոտ և տապակած սնունդն այնքան էլ լավ կերպով չեն անդրադառնում մեր օրգանիզմի վրա:
Այդպիսի սնունդն ազդում է բոլոր համակարգերի աշխատանքի վրա՝ մեզ ներսից սպանելով: Առաջանում է ավելորդ քաշ, սկսում են վատ գործել ներքին օրգանները:
Հաճախ գոտկատեղի շրջանում կուտակված ճարպը վկայում է նոյւթափոխանակության և մարսողության խանգարման մասին: Այդ պատճառով էլ ցանկալի է ժամանակ առ ժամանակ մաքրել աղիները: Ինչ է անհրաժեշտ. սև սալորաչիր՝ 100գ ջուր՝ 1լ 8 Ինչպես պատրաստել և ընդունել. Սալորաչիրը լվանալ, ավելացնել ջուրը և թողնել, որ 1 շաբաթ թրմվի:
Ընդունել 1 բաժակ չափաբաժնով՝ առավոտյան դատարկ ստամոքսին: Այս միջոցը կմաքրի աղիները, կլավացնի նյութափոխանակությունը, կօգնի ազատվել գոտկատեղի շրջանում ճարպային կուտակումներից: