Աշխարհահռչակ դերասաններ, ովքեր ՀԱՅԵՐԻ դեր են խաղացել ֆիլմերում. ո՞ր ֆիլմն եք դիտել

Ֆրանսիացի դերասան Ժան Ռենոն «Le Premier Cercle» («Մահացածների կողոպուտ» 2009) ֆիլմում կատարել է Հայ գանգստերների ընտանիքի ղեկավար Միլո Մալաքյանի դերը, ով ղեկավարում էր քրեական աշխարհը Ֆրանսիայի հարավում:

Ալ Պաչինոն հայի դեր է խաղացել երկու ֆիլմերում։
Դրանցից մեկը ռեժիսոր Բարրի Լևինսոնի «Դու չգիտես, Ջեք» (2010) ֆիլմն է։ Այստեղ Ալ Պաչինոն մարմնավորել է իսկական և բավականին սկանդալային հայ բժիշկ Ջեք Գևորգյանին, ում լրատվամիջոցները անվանել են «մահվան դոկտոր»։ Այդ դերի համար Ալ Պաչինոն ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը։

Ալ Պաչինոն իր երկրորդ հայկական դերն է խաղացել «Հեղինակ! Հեղինակ! » (1982) ֆիլմում: Նա խաղացել է Իվան Թրավալյանի դերը՝ դրամատուրգ, ով փորձում է լուծել ընտանեկան խնդիրները՝ բեմադրելով իր նոր պիեսը։

5 Best Al Pacino Movies of All Time
Օմար Շարիֆը մարմնավորել է Հակոբին «Մայրիգ» ֆիլմում (1991, ռեժիսոր Անրի Վերնեյ) և Հայոց Սոամոս թագավորի դերը «Հռոմեական կայսրության անկումը» ֆիլմում:

Կլաուդիա Կարդինալեն Օմար Շարիֆի հետ նկարահանվել է «Մայրիգ» ֆիլմում։ Իտալացի դերասանուհին էկրանի վրա մարմնավորել է գլխավոր հերոսի մոր կերպարը ։

Ֆրանսիացի կատակերգու Լուի դե Ֆյունեսը «Պրիսոսկա» («Le Corniaud») ֆիլմում կատարել է հարուստ արդյունաբերող և ստոր գանգստեր Լեոպոլդ Սարոյանի դերը։

Կաբիր Բեդին մարմնավորել է «Մուսա լեռան 40 օրը» Ֆիլմի գլխավոր հերոս Գաբրիել Բագրադյանին (1982):

Ժերար Դեպարդիեն մարմնավորել է Լայոնել Քեզդանին «Հրեշտակների նշան» (2013) ֆիլմում։ Հարկ է նշել, որ ի տարբերություն Ժան-Քրիստոֆ Գրանժեի նույնանուն «Miserere» վեպի, ֆիլմում գլխավոր հերոսի հայկական արմատները չեն հիշատակվում։

Պաս Վեգան հանդես է եկել «Արտույտների ագարակը «(2007) իտալական դրամայում Նունիկի դերում։ «Արտույտների ագարակը» պատմում է Հայոց ցեղասպանության տարիներին Թուրքիայում բնակվող Ավագյաննների մասին։