ԱՐՋԻ ԱՂԲՅՈՒՐ
Գտնվում է Արցախի Դիզափայտ լեռան վրա
Դիզափայտը (մեկ այլ անվամբ՝ Զիարաթ) գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Լեռը շրջապատված է ժայռերով:
Լեռան մասին կան բազմաթիվ առասպելներ և ավանդազրույցներ, որոնք խթանում են աշխարհի տարբեր երկրների ճանապարհորդների հետաքրքրությունը: Զարմանահրաշ վայր է՝ լի հոգևոր գեղեցկությամբ և մշակութային բազմերանգությամբ:
Մի արջ դուրս գալով գյուղի ծմակից ` սկսում է բարձրանալ Դիզափայտ լեռը: Ճանապարհին սաստիկ ծարավելով նա ուժասպառ ընկնում է , և սկսում է լիզել գետինը և երեսը դեպի երկինք հառած աղեկտուր ոռնալ:Այդ միջոցին գետնից հանկարծ մի աղբյուր է բխում:Արջը խմում է զովարար ջուրը և շարունակում բարձրանալ լեռն ի վեր: Հասնելով լեռան գագաթին նա կայծակնահար եղած ընկնում է գետին: Դրանից հետո այդ ջուրը կոչվում է Արջի աղբյուր: