Հայկական հավերժության նշանը՝ «Վեցաթև աստղը» հայ ժողովրդի ազգային ինքնության ամենահին, ամենակարևոր խորհրդանիշներից մեկն է:
«Արևախաչ» կոչվող «Հավերժության անիվը» ամենատարածված խորհրդանիշներից մեկն է Հայաստանում և նրա պատմական տարածքներում: Հավերժության նշանը կարելի է տեսնել ամենուր՝ ճարտարապետական կոթողների վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի վրա։ Այն հաճախ հանդիպում է Հայկական «Վեցաթև աստղի» կենտրոնում:
Երբեմն մարդիկ հայտնի «վեցաթև աստղը» նույնացնում են հրեական «Դավիթի աստղ»-ի հետ, քանի որ այն համարվում է հրեական ինքնության և կրոնի խորհրդանիշ:
Սակայն Վեցաթև աստղը շատ ավելի հին պատմություն ունի: Հայ ժողովրդը դեռ անհիշելի ժամանակներց, իր ողջ պատմության ընթացքում օգտագործել է այն հին հայկական փորագրություններում:
Այլ խորհրդանիշների թվում՝ հայերը հավատում էին, որ այդ խորհրդանիշը մոգական ուժ էր պարունակում և օգտագործում էին ճարտարապետության, արվեստի մեջ: Դրա վկայությունն է այն, որ հայերը օգտագործել են այդ պատկերը գմբեթ կառուցելիս կամ պարզապես զարդարել պատերը՝ պաշտպանելու համար եկեղեցին այդ մոգական ուժով: