Միկադո տորթի պատրաստման ամենահամեղ և հեշտ տարբերակը

Բաղադրամասեր` 4 հատ ձու, 250 գրամ շաքարավազ, 250 գրամ թթվասեր, 1.5 թեյի գդալ սոդա,

2 ճաշի գդալ կակաո, 200 գրամ կարագ, 800-900 գրամ ալյուր,
Կրեմի համար` 300 գրամ կարագ, 2 տուփ եփած խտացած կաթ, 100 գրամ շոկոլադ

Պատրաստման եղանակը` Կարագը, ձուն և շաքարավազը լավ հարել, ավելացնե թթվասեր ՝ սոդայով և այնքան ալյուր, որ ստացվի փափուկ խմոր: Բաժանել 7 գնդի:

Թխել առանձին-առանձին: Կրեմը պատրաստելու համար հարկավոր է ՝ Խտացրած կաթը, կարագը և շոկոլադը լավ հարել, եփել։ Բոլորը միասին լավ խառնել, քսել շերտերին: Վրան քերել շոկոլադե սալիկ: