Կյանքում կգա մի պահ, երբ կհասկանաս, որ իրական հարստությունը մարդիկ են, ովքեր կողքիդ են եղել ամեն պահի. սա պիտի բոլոր կարդան

Կյանքում գալիս է մի պահ, որ հասկանում ենք, որ նյութական իրերը այնքան էլ կարևոր չեն: Ամենակարևորը մեզ շրջապատող մարդիկ են:

Մարդիկ, ովքեր մեզ համար շատ կարևոր են, մեր հարստությունն են : Մեր կյանքում ամենաարժեքավորը նյութական բարիքները չեն, այլ մեր հուզական ձեռքբերումները:
Երբեմն մենք մոռանում ենք և դրան այնքան էլ մեծ նշանակություն չենք տալիս և գնահատում ենք, երբ կորցնում ենք: Սիրել և գնահատել նրանց ովքեր մեզ շրջապաում են, ահա թե որն է կարևոր կյանքում:
Մեր հուզական հարստությունը ձևավորվում է ընկերական և սիրային առողջ ու փոխադարձ հարաբերություններից: Դրանք այն հարաբերություններն են, որ մենք ստեղծում ենք մեր ապրած կյանքի ընթացքում: Ընկերները և ընտանիքը տարբեր նշանակություն ունեն, բայց շատ կարևոր են մեզ համար:

Ժամանակի ընթացքում մենք հասկանում եք, որ փողը, աշխատանքը, անթերի կազմվածքը, այնքան էլ կարևոր չէ կյանքում, դրանք անցողիկ են, մնայուն են միայն մեզ համար սիրելի ու թանկ ու մեզ սիրող մարդիկ:

Մեր կյանքում ամենաարժեքավորը այն մարդիկ են, ովքեր մեզ օգնում են ապրել, երջանիկ զգալ, փայլել, ում հետ կարող ենք կիսվել մեր ծանր ապրումներով ու մտքերով: Կյանքում ամենաարժեքավորը անկեղծ մարդկանցով շրջապատված լինելն է, ովքեր չունեն եսասիրություն, կեղծավորություն և այլ բացասական զգացմունքներ:

Ահա, թե ինչու է կարևոր սիրել ու պահպանել այն մարդկանց, ովքեր մեր կյանքի մի մասնիկն են, առանց որոնց մեր կյանքը դատարկ է ու տխուր: