Թրոմբը շատ վտանգավոր երևույթ է, սակայն դուք դեռ ամենասարսափելին չգիտեք… որոնք են թրոմբի նշանները, և ինչ հետևանք կարող է դա ունենալ

Թրոմբը, որպես կանոն, ձևավորվում է ոտքերի երակներում և հանգեցնում է խորը երակների թրոմբոզի: Թրոմբի վտանգը նրանում է, որ այն հաճախ մնում աննկատ և կարող է հանկարծակի պոկվել և մահվան պատճառ դառնալ:

Թրոմբը արյան մակարդուկ է, որը հեղուկ վիճակից վերածվել է պինդ կամ կիսապինդ վիճակի: Երբ թրոմբը ձևավորվում է երակներից մեկում, ապա այն միշտ չէ, որ լուծվում է, ինչը կարող է հետագայում հանգեցնել մահվան: Անշարժ թրոմբը սովորաբար վտանգ չի ներկայացնում, սակայն եթե այն պոկվում է և երակներով տեղաշարժվելով ընկնում է կարևոր օրգանների մեջ, օրինակ սիրտ կամ թոքեր, ապա դա անդառնալի հետևանք է ունենում:
Ահա մի քանի նշան, որ ձեր օրգանիզմում վտանգավոր թրոմբ է ձևավորվել:
Անբացատրելի հոգնածություն

Հանկարծակի վրա հասնող հոգնածությունը վկայում է տարբեր առողջական խնդիրների մասին, ներառյալ թրոմբի ձևավորման մասին: Եթե հոգնածության զգացումը տևական ժամանակ չի անցնում, ապա հնարավոր է դրա պատճառը ոտքում, ձեռքում, ուղեղում կամ կրծքում ձևավորված թրոմբն է:

Այտուցվածություն վերջույթներում

Թրոմբի ձևավորման տեղում կարող է ի հայտ գալ այտուցվածություն, որն ի հայտ է գալիս արյան վատ շրջանառության մասին: Կարող է ախտահարված տեղում մակի գույնը փոխվել, կարմրել, կապտել, տաքանալ կամ քոր գալ: Այդպիսի իրավիճակը շատ վտանգավոր է, քանի որ թրոմբը կարող է ամեն վայրկյան հայտնվել կարևոր օրգանում:

Դժվար շնչառություն

Այս ախտանշանը հնարավոր է վկայում է այն մասին, որ թրոմբը տեղակայվել է թոքերում և դա կարող է հանգեցնել թոքերի էմբոլիայի: Եթե դժվար շնչառությունն ուղեցվում է մշտական հազով, պետք է շտապ բժիշկ կանչել:

Եթե հազի նոպաներ են ի հայտ եկել դժվար շնաչռությամբ և արագ սրտխփոցով, ապա դա ևս կարող է վկայել, որ օրգանիզմում թրոմբ է ձևավորվել: Հազի պատճառը կարող է լինել թոքերում ձևավորված թրոմբը:

Խուսափեք նստակյաց կյանքից, ֆիզիկապես ակտիվ եղեք, կարգավորեք քաշը, հետևեք սննդին որպեսզի երբեք չիմանաք թե ինչ է թրոմբոզը: