Բաղադրիչներ
1 միջին չափի դդում 200-300 գր շաքարավազ 2 կիտրոն 2 նարինջ
Պատրաստումը` Դդումը մաքրել և կտրտել ոչ մեծ կտորներով՝ յուրաքանչյուրը 2-4 սմ: Լցնել ամբողջը կաթսայի մեջ և վրան այնքան ջուր լցնել, որ հասնի դդմի մակարդակին: Կաթսան դնել կրակին, եռալուց հետո, եփել 5-10 րոպե, որից հետո թողնել, որ մի փոքր հովանա:
Անցկացնել պտղամիսը մաղով կամ բլենդերով դարձնել միատարր զանգված: Հյութը կրկին լցնել կաթսայի մեջ, ավելացնել շաքարավազ, նարնջի և կիտրոնի հյութ:
Հասցնել հյութը եռման աստիճանի և եփել 5 րոպե: Այնուհետև լցնել 2-3 լիտր տարողությամբ բանկաների մեջ և փակել: Բարի ախորժակ: