Մարինացված վարունգի հունական տարբերակը. պատրաստեք այն և, անկասկած, գոհ կմնաք բաղադրատոմսից և արդյունքից

Բաղադրամասեր

վարունգ — 1 կգ քունջութ — 2 ճ/գ պապրիկա — 1 ճ/գ սոյայի սոուս — 60 մլ սխտոր — 3 պճեղ բուսայուղ — ըստ ճաշակի աղ — 3 ճ/գ ջուր — 1 լ քացախ — 3 ճ/գ սոուս չիլի — 2 ճ/գ շաքար — 3 կտոր:
Պատրաստման եղանակը
Վարունգը լվանալ, ծայրերը կտրել, կողքերից փայտեր դնել, իսկ հետո վրան դանակով անկյունային կտրվածքներ անել (փայտերը պահում են, որ վարունգը կտրվի ոչ թե ամբողջովին, այլ կիսով չափ):
Այնուհետև վարունգները շարել կաթսայի մեջ, վրան 2 ճ/գ աղ ավելացնել, կափարիչը ծածկել, կաթսան վերև-ներքև թափահարել ու թողնել, որ վարունգի հյութը դուրս գա:

Քունջութը բովել (առանց բուսայուղի), մինչ հաճելի բույր արձակի, այնուհետև ծեծել հավանգի մեջ (կարելի է քունջութի փոխարեն քունջութի յուղ օգտագործել):

Սխտորի պճեղները մանրացնել, խառնել քունջութի, պապրիկայի և չիլի սոուսի հետ:

Տապակի մեջ տաքացնել բուսայուղը, ավելացնել համեմունքները և մի քանի րոպե անց կրակից վերցնել: Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա:Վարունգների հյութը ճզմելով քամել և համեմունքային խառնուրդը լցնել քամած վարունգների վրա: