Իրինա Խակամադայի կյանքի 13 խիստ կանոնները կանանց համար

Մենք համբերողների սերնդի շարունակությունն ենք: Այսպես մեր տատիկները սովորեցրել են մեր մայրիկներին, իսկ մայրիկներն էլ` համապատասխանաբար՝ մեզ, չնայած մենք այն սերունդն ենք, ով հասցրել է ազատության օդը շնչել:

Մենք կարծես գտնվում ենք 2 կրակի արանքում: Այդ իսկ պատճառով ավելի լավ է թույլ ձևանալ, թաքնվել սեղանի տակ և մեզ ազատել ավելորդ պարտականություններից: Հենց դրա համար էլ ներկայումս ժամանակակից կանանց մեծ մասը տղամարդկանց հետ հարաբերություններ կառուցելիս նախընտրում է լինել զոհի կարգավիճակում: Սա ինչ-որ տեղ նաև երբեմն-երբեմն թուլանալու, լիցքաթափվելու եղանակ է:
Մեզնից յուրաքանչյուրն ի վիճակի է իր նուրբ ձեռքերում ամբողջ աշխարհը պահել: Սա իսկապես լուրջ արվեստ է. մի կողմից՝ լինել խոցելի, քնքուշ ու նուրբ, իսկ մյուս կողմից` կարողանալ պահել կյանքիդ ղեկը:

EnterTrain-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հանրահայտ քաղաքական գործիչ և հրապարակախոսԻրինա Խակամադայի` կանանց համար նախատեսված՝ կյանքի 13 խիստ կանոնները:

1. Ամենակարևորը՝ պետք է մեկընդմիշտ հիշել հետևյալը` սպիտակ ձիու վրա նստած ասպետը հորինվածք է. չկա նման բան: Ոչ ոք պարտավոր չէ քեզ երջանիկ դարձնել և փրկել ճակատագրի վայրիվերումներից: Ժամանակի հետ տղամարդը պարզապես կհոգնի քարշ տալ քո նվնվոցի և կյանքից անընդհատ բողոքելու ծանր ճամպրուկը: Որպեսզի խուսափես լքված կին լինելու թշվառ հեռանկարից, պետք է կենտրոնանաս ոչ թե տղամարդու փնտրտուքի, այլ սեփական երազանքդ իրականացնելու մտքի վրա:

2. Սամուրայները հետևում են մի այսպիսի փիլիսոփայական սկզբունքի` մեռնել նախօրոք: Որքան էլ որ սա պարադոքսալ հնչի, մահացու ճակատամարտում հաղթում է այն սամուրայը, ով արդեն մեռած է: Պարզապես մանրամասնորեն մի վատագույն սցենար մտածեք այն իրավիճակի համար, որը տվյալ պահին Ձեզ հանգիստ չի տալիս: Նկարագրիր քո քայլերը պարտությունից հետո, իսկ հետո, ինչպես ֆիլմում, մտովի հետ գնա՝ մինչև առաջին կադրը: 1-2, և քեզ համար այլևս ոչինչ սարսափելի չի լինի: Կարող ես համարձակորեն նետվել կռվի մեջ:

3. Երբ ինձ ասում են`դու հիմար ես, ես պատասխանում եմ` այո, համաձայն եմ: Իսկ ինքս գնում եմ և անում եմ այն, ինչ ճիշտ եմ համարում: Եվ երբեք ոչինչ մի ապացուցեք: Եվ մի համեմատվեք ոչ մեկի հետ: Հատկապես՝ կանացի կոլեկտիվում: Դա հաստատ լավ ավարտ չի ունենա:

4. Որպեսզի ինչ-որ մեկի հետ ներդաշնակ հարաբերություններ կառուցես, նախ և առաջ՝ ինքդ քեզ հետ պիտի ներդաշնակ լինես և սիրես քեզ:

5. Ի՞նչ անել: Սովորել երազել, ինքդ քո առաջ բարձր նպատակներ դնել և հասնել դրանց կատարմանը` հաճույք ստանալով ոչ թե՝ վերջնական արդյունքից, այլ՝ պրոցեսից: Եվ եթե Ձեզ հաջողվի գտնել և զարգացնել այդ էներգիան, այլևս ոչ մի ջանք չի պահանջվի, ամեն ինչ կստացվի ինքնաբերաբար: Երազանքները կկատարվեն, հաջող կարիերա կանեք, չի ուշանա նաև սերը:

6. Այդպիսի կնոջը, ով հրթիռի պես դեպի իր նպատակներն է նետվում, խելացի տղամարդն անպայման կգնահատի ըստ արժանվույն:

7. Կինը, ով ի վիճակի է ներդաշնակ կերպով զարգացնել և իր մեջ համադրել կանացի և տղամարդկային սկիզբները, ով օգտագործում է աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչ իր ինքնառեալիզացման համար, բացառիկ կին է: Այդպիսին էր, օրինակ, Կոկո Շանելը, և ցանկության դեպքում այդպիսին կարող է լինել յուրաքանչյուրը: Իմ օրինակով եմ ասում:

8. Տղամարդը չպիտի լինի մեր ողջ աշխարհը, սակայն նրա մասերից մեկը պիտի լինի ընդհանուր շարքում:

9. Անընդհատ սովորիր, նոր ինֆորմացիա ստացիր: Դա ապահովագրության պես մի բան է, այն բազան, որը քեզ կօգնի գոյատևել ամենադժվարին ժամանակներում:

10. Տղամարդու հետ ծանոթանալիս պետք է կարողանալ վառ արտահայտվել, հիշվել ու հետո վերածվել հիմարիկի: Ընդ որում, շատ հանկարծակի և շատ դիվանագիտորեն մի վիճակից անցնել մյուսին: Տղամարդը վախկոտ էակ է. նա անընդհատ ինչ-որ բանից վախենում է. կամ կինը չափազանց հարուստ է, կամ նույնքան աղքատ, կամ շատ գեղեցիկ է, կամ հակառակը: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է դառնալ անկանխատեսելի և թեթևությամբ և հումորով շփվել:

11. Հաջողության հասնելու ճանապարհին փողը երկրորդական նշանակություն ունի: Պետք է ճիշտ այնքան գումար, որ կարողանաս իրականացնել քո գաղափարները և որպեսզի ամեն առավոտ արթնանալիս չասես` Աստված իմ, ես ատում եմ այս աշխատանքը, սակայն ես սովից կմեռնեմ, եթե այն կորցնեմ:

12. Հուսահատությունից մի վախեցիր: Ընկիր մինչև հատակը: Ես, օրինակ, նման դեպքերում գնում էի ամառանոց, մի շաբաթ անշարժ պառկում, մեղադրում ինձ ամեն ինչի համար ու ոչ մեկի հետ չէի շփվում: Ես ինքս ինձ խղճում էի, և ինչ-որ պահի ինձ անգամ սկսեց դուր գալ դժբախտ լինելը: Բայց գալիս է մի պահ, որ օրգանիզմին դա էլ է հոգնեցնում, և նա ասում է` բայց չէ՞ որ կյանքը շարունակվում է: Ես չեմ մահացել, արևն էլ առաջվա պես շողում է: Ու դու կանգնում ու առաջ ես գնում:

13. Ճակատագիրն առյուծի նման է: Եթե դու վախենում ես, նա կհարձակվի քեզ վրա, իսկ եթե այդ վախը չկա, ապա այն կընթանա քո ուզած ուղղությամբ: